ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅՐԻԿԻ ՕՐԻՆԱԿՈՎ

11:17 - 02 Մար, 2026

Կանադայի Կալգարի քաղաքում անցկացված  թաեքվոնդոյի «CANADA OPEN» G-2 կարգի մրցաշարում, Հայաստանը ներկայացրեց Ստյոպա Երեմյանը/  63 կգ /: Երևանում ծնված այդ երիտասարդը պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին  և  նվաճեց հաղթողի կոչումը: Նա մարզվում է իր հայրիկի ՝ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի հինգերորդ մրցանակակիր  Արման  Երեմյանի գլխավորությամբ:  

Ստյոպա Երեմյանը բնակվում է ԱՄՆ –ի Կալիֆորնիայում և  միջազգային ասպարեզներում ներկայացնում է Հայաստանը։  

Մեր երկրի  դրոշի ներքո հանդես եկած մեկ այլ մարզիկ ՝ Մելանի Այվազյանը / 49 կգ /  արժանացավ  բրոնզե մեդալի։

 

 

Այլ նորություններ