ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

15:07 - 25 Օգո, 2025

Լոռու  մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում հերթական անգամ անցկացվեց <<ցատկորդի օր>> անվանումով  հանրապետական ավանդական մրցաշարը:

Հեռացատկի և եռացատկի մրցումներին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Արտաշատի ու Վանաձորի շուրջ 40 մարզիկ – մարզուհիներ:

Հեռացատկում հաղթողներ դարձան արտաշատցի  Սամվել Գևորգյանը / 7մ. 16 սմ./ և երևանցի մարզուհի Ալվինա Աբրահամյանը / 5մ. 45 սմ ./:  Ի դեպ,  Ալվինան հավասարը չունեցավ նաև եռացատկում՝  12մ. 50սմ: Նրա  համաքաղաքացի  Մանուկ Հովհաննիսյանը  անգերազանցելի էր / 14մ. 27 սմ / տղամարդկանց պայքարում:

Մարզային ֆեդերացիան հատուկ մրցանակներ էր սահմանել լավագույնների համար: Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի միավորների աղյուսակի հաշվարկով պարգևներին արժանացան Սամվել Գևորգյանը և Ալվինա Աբրահամյանը:

Մասնակիցները, ինչպես միշտ, գոհ մնացին կազմակերպիչների լավ աշխատանքից:  

Այլ նորություններ