Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պատրաստել է 2021թ. հակադոպինգային կանոնները: Այն ուսումնասիրել է համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / ՀՀԳ /:
Փետրվարի 24 –ին ՀԱՕԿ – ը ստացել է համապատասխան նամակ – գրություն, որով ՀՀԳ –ն հաստատել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային կանոնների տարբերակը լիովին համապատասխանում է ՀՀԳ –ի օրենսգրքին:
Առաջիկա մարտի վերջերին, ՀԱՕԿ –ի պաշտոնական կայքում կտեղադրվի այդ կանոնները, որին կարող են ծանոթանալ ՀՀ ազգային մարզական ֆեդերացիաները:
ՀԱՕԿ –ի աշխատակազմի հակադոպինգային աշխատանքները համակարգող, գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ 2021թ. բոլոր երկրների ազգային օլիմպիական կոմիտեները պարտադիր պետք է ունենան ՀՀԳ –ում հաստատված իրենց հակադոպինգային կանոնները: