ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՂԹՈՂ

10:00 - 28 Փետ, 2020

Մոսկվայում ավարտվեց <<  Աէրոֆլոտ օփեն >> շախմատի միջազգային մրցաշարը:B խմբում հաջողության հասավ Տիգրան Հարությունյանը: Նա տոնեց  5 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ –ոքի,  9 հնարավորից վաստակեց  7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը:

Գլխավոր մրցաշարում մեր պատվիրակներից  լավագույն արդյունք ցույց տվեց Մանուել Պետրոսյանը, որը 6 միավորով   զբաղեցրեց աղյուսակի  8-րդ  հորիզոնականը:

C խմբում 6,5 միավորով 9-րդը ճանաչվեց Արթուր Ղարագյոզյանը:

 

Այլ նորություններ