ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՅՈՒՏԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ

11:37 - 21 Օգո, 2025

Ավելի քան ութ տարի  ժամանակ կա 2034թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին:  Այն երկրորդ անգամ անցկացվելու է ԱՄՆ  Յուտա նահանգում:

Միջոցառման կազմկոմիտեի գրասենյակը գտնվում է նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնում:

Մանրակրկիտ ուսումնասիրվում են   մարզավայրերը, կացարանները և այլն: Կենտրոնական տեղ են զբաղեցնում բարեգործական ներդրումները: Արդեն ընդգծվում է կատարված նախապատրաստական  աշխատանքների  առաջընթացը: 

Անցյալ շաբաթ Կապիտոլիումում կայացած քննարկումների ժամանակ կազմակերպիչները  նշել են,  որ արդեն ապահովել են մարզավարերը, ամրագրել են ավելի քան 21,000 հյուրանոցային համար և հովանավորները տրամադրել են գրեթե 150 միլիոն դոլար (130 միլիոն եվրո):

Խաղերի ժամանակ կգործեն 2002թ. անցկացված ձմեռային մարզահանդեսում օգտագործված բոլոր վայրերը, իհարկե կկարգավորվեն դրանց  գործառույթները և կօպտիմալացվեն հոսքերը:

Այլ նորություններ