ՄՕԿ – Ը ՊՏՏՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓԸ

10:57 - 08 Օգո, 2025

Ասիական երկու երկրներ ՝ Հնդկաստանը և Քաթարը պատրաստվում են հայտ ներկայացնել 2036թ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու համար:  Մինչ Դոհան հպարտանում է իր ֆինանսական ռեսուրսներով,  Ահմադաբադը մատնանշում է նոր նախագիծ, որը բացառապես նախատեսված է միջոցառման համար։ Իսկ միջազգային օլիմպիական կոմիտեն  լսում  ու պտտում է ժամանակաչափը:  

Լոզանի օրակարգում առայժմ դատարկ է 2036 – ի տեղը: Նշած մրցակից երկրները  մեծ արշավներ են սկսել՝ ցուցադրելով  լոգիստիկական որակավորումները, ազգային պատմությունները, սոցիալ-մշակութային զարգացումը և մարզական նկրտումները։

Քաթարն ունի համաշխարհային ներկայացումներ հյուրընկալելու փորձ և հուլիսի վերջին է  պաշտոնապես հայտարարել իր թեկնածության մասին:

Մյուս կողմից, մոլորակի  ամենախիտ բնակեցված  Հնդկաստանը /  1.4 մլրդ  մարդ /, ավելի քան երկու տարի լուռ աշխատում է իր հայտի վրա:

ՄՕԿ-ը դեռևս չի սկսել   պաշտոնական հայտերի ընդունման գործընթացը: Մինչդեռ  կուլիսներում խոշոր խաղացողներն արդեն  իրենց խաղաքարտերը դրել են սեղանին:  

Թուրքիան, Ինդոնեզիան, Հունգարիան և Գերմանիան նույնպես միացել են հայտին:

Մինչև 2024թ. Փարիզ խաղերը ,  անցկացված 33 ամառային մարզահանդեսներից  միայն չորսն են անցկացվել Ասիայում / Տոկիո՝ 1964թ. և 2020թ., Սեուլ՝ 1988թ. և Պեկին՝ 2008թ./: Այս սցենարով Հնդկաստանը և Քաթարը կարող են առաջատար դիրքեր գրավել:

Այլ նորություններ