ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՄՐՑԱԳՈՐԳԵՐԻ ՎՐԱ

11:57 - 16 Փետ, 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշների  Եվրոպայի առաջնության պայքարից հետո Բուխարեստի մրցագորգերի վրա այսօր իրենց մրցավեճը կսկսեն ազատ ոճայինները:

ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ   Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ պայքարի կելնեն  մեր տասը մարզիկներ.  Արսեն Հարությունյան /57 կգ /, Մեջլում Մեջլումյան / 61 կգ /, Վազգեն Թևանյան / 65 կգ /, Արման Անդրիասյան / 70 կգ /, Հայկ Պապիկյան / 74 կգ /, Արման Ավագյան / 79 կգ /, Մուշեղ Մկրտչյան / 86 կգ /,  Կնյազ Իբոյան  / 92 կգ /, Սերգեյ Սարգսյան / 97 կգ /, Լևոն Գևորգյան / 125 կգ /:

Հուսանք, որ մեր ազատ ոճայինները հաջող մրցելույթներ կուենան և Եվրոպայի առաջնությունից պարզճակատ կվերադառնան հայրենիք:

 

 

Այլ նորություններ