ԹԻՄԱՅԻՆՈՒՄ ՝ ԵՐՐՈՐԴԸ

11:07 - 28 Հուլ, 2025

Սերբիայում ավարտվեց   կրտսեր տարիքի բռնցքամարտիկների  Եվրոպայի առաջնությունը:

Արթուր Մելքումյանի գլխավորած Հայաստանի տղաների հավաքականը նվաճեց 11 մեդալ / երկու ոսկե, չորս  արծաթե և հինգ բրոնզե /:

Առաջինը ճանաչվեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը: 44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ ՝ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ՝  Գագիկ Հարությունյանը և 80 կգ՝  Գրիշա Դիլանյանը դարձան երկրորդ, իսկ  40կգ՝  Ալեն Նալբանդյանը, 50կգ՝ Գագիկ Մանուկյանը, 60կգ՝  Սամվել Սարդարյանը, 66կգ՝  Սայաթ Թումանյանը և 70կգ՝  Ալեքսանդր Առուստամյանը՝  երրորդ մրցանակակիր։

Թիմային պայքարում մեր հավաքականը ճանաչվեց երրորդը:

Խաչիկ Խաչատրյանի ղեկավարած աղջիկների համակազմը  արժանացավ յոթ պարգևի  / չորս արծաթե և երեք բրոնզե /: 36կգ քաշային  Էլեն Բաղդասարյանը, 46կգ՝  Եվա Գրիգորյանը, 51կգ՝  Կարինե Դալլաքյանը և 64կգ՝  Ամալյա Ավագյանը գրավեցին երկրորդ, իսկ 40կգ՝  Վանեսա Գևորգյանը, 54կգ՝ Լիզա Կարճիկյանը և 57կգ՝  Լյուսի Չիֆլիկյանը ՝ երրորդ տեղը:

Ստուգատեսի ընթացքին հետևել  է նաև ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

 

Այլ նորություններ