
Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Աբովյանում ընդունեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»: Մեր ֆուտբոլիստները պարտվեցին 1:2 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 30-ին։
Խաղավարտից հետո մեր թիմի մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշի» համակազմին և շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց աջակցելու համա:ր:
Նա նաև նշել է, որ հանդիպման որոշ դրվագներում չեն հաջողել,քանզի եղել են նպասստավոր իրավիճակներում, որոնց արդյունքում, ավաղ, գոլ չի գրանցվել: Հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռևս բաց է: