Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մոտ է հաղթանակին Chess Classic FIDE OPEN-ում

12:33 - 09 Դեկ, 2017

Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN- ի եզրափակիչ տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Եւս յոթ շախմատիստ, այդ թվում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, որը լրացուցիչ գործակիցներով երրորդն է, ունեն 6.5-ական միավոր:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ