Մաքսիմ Մանուկյան. Պատրաստվում եմ առաջիկա կարեւոր մրցաշարերին

21:45 - 28 Հուն, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց տարվա առաջին մրցաշարում։ Նոր՝ 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնությունում Մանուկյանը բոլորից ուժեղ գտնվեց։ Հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը խոսեց լրագրողների հետ.

«Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ։ Շատ լավ մարզավիճակում եմ։ Պատրաստվում եմ առաջիկա կարեւոր մրցաշարերին։ Ամեն ինչ անելու եմ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում լավ հանդես գալու համար։

Այս քաշային կարգն ինձ համար նորություն չէր։ Տարիներ շարունակ մրցել եմ 85 կգ քաշում։ Տարբերությունը մեծ չէ։

Գուցե այս տարի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցեմ 82 կգ քաշային կարգում, հաջորդ տարի 87-ում, որպեսզի պայքարեմ օլիմպիական խաղերի համար»,-ասաց Մաքսիմ Մանուկյանը։

Այլ նորություններ