ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

12:17 - 06 Հուն, 2025

Կալիֆորնիայում կայացած մամուլի ասուլիսում  Honda –ի ավտոարտադրողը հայտնել է, թե որպես գործընկեր,  կարևոր դեր կխաղա Լոս Անջելեսի 2028 թվականի օլիմպիական և պարալիմպիկ խաղերում և կաջակցի մարզիկներին  համաշխարհային մարզահանդեսում:  

Համաձայնագրի  մասին պաշտոնապես հայտարարվել է  American Honda-ի գլխավոր գրասենյակում:  Փաստաթղթի հաստատմանը մասնակցել են ընկերության և LA – 28  օլիմպիական խաղերի կազմկոմիտեի պաշտոնյաները:

Honda-ի հիմնադիրները  առաջին ամերիկյան մասնաճյուղը հիմնել են Լոս Անջելեսում՝ ավելի քան 65 տարի առաջ:

Honda-ն խաղերի համար կապահովի բազմազան և մատչելի շարժունակության ավտոպարկ, որը կներառի առաջիկա մոդելների էլեկտրական մեքենաներ, ինչպես նաև սպորտային ապրանքներ,  մոտոցիկլետներ,  էլեկտրական սկուտերներ, շարժիչներ և այլն։

Այլ նորություններ