ՀԻՆԳ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

10:27 - 11 Դեկ, 2025

Երեկ հայտնի դարձան  Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակիցները:  

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / IBA /  կազմակերպած մրցաշարի մրցանակակիրների թվում են ՀՀ հինգ պատվիրակներ:

Իրենց համար առնվազն բրոնզե մեդալ են արդեն ապահովել  Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)  և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Կիսաեզրափակիչի մենամարտերը կկայանան այսօր։

 

Այլ նորություններ