Կայացել է ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների B լիգայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B -1 ենթախմբում, որտեղ կմրցի Սերբիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի թիմերի հետ:
Որակավորման փուլի խաղերը կանցկացվեն ընթացիկ տարվա աշնանը: Ենթախմբերի հաղթողները կշարունակեն պայքարը հաջորդ փուլում: