FIAS – Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2024Թ. ՕՐԱՑՈՒՅՑԸ

11:47 - 07 Դեկ, 2023

Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) հրապարակել է 2024թ. կայանալիք  պաշտոնական մրցաշարերի օրացույցը:

Նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի  մայրաքաղաք Աստանան կհուրընկալի աշխարհի ուժեղագույն վարպետներին:

Մայիսի 9-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կանցկացվի  Եվրոպայի առաջնությունը, իսկ մեկօրյա ընդմիջումից հետո մրցագորգերը կտարամադրվեն  աշխարհամասի երիտասարդական և պատանեկան առաջնությունների մասնակիցներին:

Օգոստոսի 22-23-ը Ղրղզստանի Չոպլոն-Աթայում տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունը:

Սեպտեմբերի 7- 8-ը Մարոկկոյի Կասաբլանկայում նշանակված  է   լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը։

 

Այլ նորություններ