ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ /UWW/

12:37 - 03 Փետ, 2026

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  վերանայել է  2028թ.օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը։

Յուրաքանչյուր քաշային կարգում 16 ըմբիշները իրենց տեղերը կապահովեն չորս երթուղով. աշխարհի առաջնություն, մայրցամաքային որակավորում, աշխարհի օլիմպիական որակավորում և UWW վարկանիշային աղյուսակ։

Որակավորման առաջին փուլը կլինի 2027թ. նախատեսված աշխարհի առաջնությունը, որտեղ  կտրամադրվի 72 ուղեգիր։ 18 օլիմպիական քաշային կարգերում յուրաքանչյուր մեդալակիր  / ոսկե, արծաթե, երկու բրոնզե / կստանա  ուղեգիր իրենց երկրների ԱՕԿ- ների  համար։

Երկրորդ փուլը կլինի համաշխարհային  վարկանիշային աղյուսակը. առաջին եռյակում  տեղ զբաղեցնող ըմբիշները, որոնք չեն որակավորվել առաջին փուլում, կստանան մեկական  ուղեգիր:  

UWW վարկանիշային աղյուսակը կներառի LA28 օլիմպիական խաղերից առաջ կազմակերպված յոթ հիմնական մրցաշարերը՝

2027թ.   մայրցամաքային առաջնություններ

2027թ.  վարկանիշային երեք  մրցաշար

2027թ.  աշխարհի առաջնություն

2028թ.  վարկանիշային մեկ  մրցաշար

2028թ.  մայրցամաքային առաջնություններ

Որակավորման երրորդ փուլը կներառի մայրցամաքային որակավորման մրցաշարերը.  Եվրոպա, Ասիա, Պանամերիկա, Աֆրիկա և Օկիանիա։ Այս մրցաշարերը կշնորհեն երկուական  ուղեգիր՝  յուրաքանչյուր քաշային կարգում։

Վերջին՝ չորրորդ  փուլը կլինի աշխարհի օլիմպիական որակավորման մրցաշարը, որտեղ կխարակվի  18 քվոտա։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու ըմբիշ յուրաքանչյուր քաշային կարգում:

Վարկանիշային մրցումների միավորների բաշխումը նույնպես կվերանայվի։

 

Այլ նորություններ