Հավաքականների կազմերը հայտնի են

11:16 - 17 Հոկ, 2018

Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը զուգահեռաբար կանցկացվեն Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Հայաստանի հավաքականները համատեղ մարզվել են Ծաղկաձորում և Աբովյանում: 20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը թիմում ընդգրկել է գյումրեցիներ Համլետ Մնացականյանին /56կգ/, Արա Աղամյանին, Ռաֆիկ Հարությունյանին /երկուսն էլ ` 77 կգ/ Սամվել Բաբակյանին /94կգ/, գերծանրքաշային Վարազդատ Լալայանին, քասախցի Արմեն Գրիգորյանին /69կգ/, սամաղարցի Կարեն Ավագյանին /94կգ/ և էջմիածինցի գերծանրքաշային Արսեն Մարտիրոսյանին: 

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց,որ մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցեն գյումրեցիներ Ժորժ Եղիկյանը /77կգ /, Հակոբ Մկրտչյանը /94 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Կարապետյանը /85կգ/ և գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը : 

Թիմերը Երևանից մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 20-ի լուսադեմին:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ