Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարի ծրագրով իրենց հարաբերությունները որոշեցին հունահռոմեական ոճի վարպետները: Հայաստանից Ստամբուլի մրցագորգ ելած մեր երեք մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց մտնել լավագույն եռյակ և նրանք անմասն մնացին խաղարկված օլիմպիական ուղեգրերից:
Այսօր Ստամբուլում իրենց պայքարը կսկսեն ազատ ոճայինները, նրանց թվում ՝ մեր երկրի չորս պատվիրակները:
Հայաստանի ըմբիշներից Փարիզի արտոնագիր ունեն հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը և 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ՝ Վազգեն Թևանյանը: