ՓԱՐԻԶԻ ԽԱՂԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

11:17 - 23 Փետ, 2024

Հունգարիայի Գյոռ քաղաքում  վաղը ՝ փետրվարի 24 –ին կսկսվի  հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Մեր ազգային հավաքականից  կրակագիծ կելնեն Հրաչ Բաբայանը / 10 մ. օդամղիչ հրացան /, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Նորայր Առաքելյանը / 10մ. օդամղիչ ատրճանակ / և երիտասարդներ  Նարե Գաբրիելյանը, Էդիտա Մանուչարյանը, Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը / 10մ. օդամղիչ ատրճանակ /:

Մրցաշարը վարկանիշային է  և  յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի  Փարիզի օլիմպիական  խաղերի մասնակցության երկու ուղեգիր։

Այլ նորություններ