« ԿՈՒԳԻ » ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ԹԱԼԻՍՄԱՆԸ

16:07 - 31 Հոկ, 2022

Իտալիայի Ֆրիուլի, Վենեսիա և  Ջուլիա   քաղաքներում 2023թ. հունվարի 21 – 28 –ը  կանցկացվի Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական հերթական փառատոնը / EYOF-2023 /: «Կուգի» մականունով արջամուկը հանդիսանում է  միջոցառման պաշտոնական թալիսմանը, որը տոնականորեն  ներկայացվել է  Տրիեստի Piazza della Italia-ի հրապարակում՝ կախարդական միջավայրում:

Արջամուկ խաղալիքը ձևավորել է Պաոլո Վենուտին և   արտադրվել է TRUDI Spa ընկերությունում, որը աշխարհում հայտնի է իր փափուկ խաղալիքների որակով և ոճով:

Ահա թե ինչպես է հիմնավորել արջամկան ընտրությունը կազմկոմիտեի նախագահ Մաուրիցիո Դյունհոֆերը.  « Փոքրիկ կրծողը լեռների խորհրդանիշներից մեկն է։ Ունենալով շփվող բնավորություն՝ նա սիրում է ապրել խմբերով, գաղութներում՝ կազմակերպված ընտանիքի նման »: 

Թալիսմանը ներկա կլինի EYOF-ի 16-րդ ձմեռային փառատոնի բոլոր միջոցառումներին, ներառյալ՝  ջահի ճանապարհորդությանը:

Փառատոնի  բացման արարողությունը տեղի կունենա Իտալիայի Միասնության  հրապարակում, որտեղ մանակիցները 2023թ. հունվարի 21 –ին  կողջունեն  ջահի ժամանումը:

Նոյեմբերի 4 –ին կմեկնարկի ջահի  փոխանցավազքը: Այն  խորհրդանշական բնույթ կկրի և  Իտալիայի շրջաններին ու քաղաքներին կփոխանցի ստուգատեսի  ոգին՝  բարեկամության և միասնության ուղերձներով:

Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնի շրջանակներում,  14-18 տարեկան  օլիմպիականները  մեդալների համար կպայքարեն լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, դահուկավազք, գեղասահք, հոկեյ, շորթ-տրեկ, սնոուբորդ, քյոռլինգ, ֆրիսթայլ, լեռնագնացություն, դահուկացատկ մարզաձևերում:  

Այլ նորություններ