ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

11:56 - 11 Դեկ, 2023

Երևանում ավարտվեց  << Պրոբասկետ >>  անվանումով չորս հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշարը: Քառյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. ԱՄն / արևմտյան գոտի /, Վրաստան, Հայաստան և ԱՄՆ / արևելյան գոտի /:

ՀՀ հավաքականը թեև զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, բայց մասնագետները կարևորեցին Երևանում նման ստուգատեսի անցկացումը և մեր թիմի խաղը, որը տեխնիկատակտիկական առումով որոշակիորեն բարելավեց խաղամակարդակը և հարստացրեց մարզիկների մրցափորձը: Պետք է նկատի ունենալ այն, որ տանտերերի թիմը խաղահրապարակ էր ելնում նաև մինչև 18 տարեկան բասկետբոլիստներով, որոնք հատկապես դիմացկունության և համարձակության դասեր ստացան:

Միջազգային մրցումների ընթացքում Հայաստանի առաջնություններում մեկշաբաթյա դադար էր հայտարարվել:

Այլ նորություններ