ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

11:37 - 11 Դեկ, 2023

Հայաստանի առաջատար հրաձիգները կայուն ելույթներ են ունենում միջազգային մրցումներում:

Լեհաստանի Բելաստոկ քաղաքում հաջող մրցելույթներ ունենալուց հետո , մեր նշանառուները մեկնեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ և իրենց  հնարավորությունները ցուցադրեցին այնտեղ անցկացված մեկ այլ միջազգային ստուգատեսում: 

Մեր կանանց թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանը և անհատական , և Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ խառը երկյակների պայքարում ճանաչվեց երկրորդը: Այն էլ ասենք, որ նրանք կրակեցին օդամղիչ ատրճանակով ՝ 10մ հեռավորությունից: Նույն ՝ խառը զույգերի մրցությունում  Գևորգ Մելքոնյան-Էդիտա Մանուչարյան երկյակը բավարարվեց  երրորդ տեղով:

Հրացանակիրների պայքարում երևանցի Հրաչ Բաբայանը գրավեց ութերորդ տեղը:

 

Այլ նորություններ