ԱԼԵՔՍԱՆԴՐԱՅԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

10:17 - 07 Դեկ, 2023

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հաճախ է երևում ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանի անունը: Նա, որ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող է, երեկ կրկին կանգնեց  պատվո պատվանդանին:

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրի  մրցաշարում  մեր երկրից առաջինը ասպարեզ ելավ գյումրեցի մարզուհին:  Նա, 55 կգ քաշայինների պայքարում, պոկեց 81 կգ, հրեց 108 կգ և  երկամարտի  189 կգ արդյունքով  գրավեց երրորդ տեղը և իր նորամուտը մեծահասակների ստուգատեսում նշանավորեց բրոնզե մեդալով:

Դեկտեմբերի 10 –ին  մեր ծանրորդներից պայքարի կելնի Անդրանիկ Կարապետյանը  / 89 կգ /։

 

 

Այլ նորություններ