ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ

12:17 - 29 Մար, 2024

Բացահայտվել են  33 –րդ  ամառային  օլիմպիական խաղերին առնչվող   որոշ գաղտնիքներ:

<< Փարիզ  - 2024 >>  - ի  կրակը կվառվի 2024թ.  հուլիսի 26-ից՝  օգոստոսի 11-ը՝ Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում:

1664թ.   թագավոր Լուի XIV-ի  նախագծած  այգին սերտորեն կապված է Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և 1789թ. հեղափոխության հետ։

Ջահի կաթսան քաղաքի կենտրոնում / զբոսաշրջային թեժ կետում /  տեղադրելու որոշումը կայացվել է մի քանի շաբաթ առաջ:

Սկզբում  ենթադրվում էր, որ ջահը  կարող է տեղադրվել Էյֆելյան աշտարակի վրա, մինչդեռ կազմակերպիչները մտածում էին այն տեղադրել Լուվրի բակում:

Tuileries Gardens այգին  գտնվում է հայտնի թանգարան  Լուվրից 45 մետր հեռավորության վրա:

Պաշտպանական տեսանկյունից  կրակը այգում կունենա 24 –ժամյա հսկողություն:

Առայժմ անհայտ է այն անձի ինքնությունը, ով պատիվ կունենա բոցավառել ջահը:

 

Այլ նորություններ