ՄԵՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ

11:27 - 01 Դեկ, 2023

Ավարտին  է մոտենում Երևանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Վստահ մրցելույթ են ունենում Հայաստանի հավաքականի անդամները: Նրանցից տասը / ինը տղա,  մեկ աղջիկ / հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլերի արգելքները, մտել է կիսաեզրափակիչ և իր համար  ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները և հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցների անունները:

Հավատում ենք, որ հաղթողների շարքում իրենց արժանի տեղը կունենան նաև տանտերերը:

 

Այլ նորություններ