
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B լիգայի B2 խմբում: Մրցակիցներն են Թուրքիայի, Անդորրայի և Մոնտենեգրոյի թիմերը:
Հաստատված ձևաչափով A լիգայում ընդգրկված են 28 հավաքականներ: Յոթ ենթախմբերից յուրաքանչյուրում ներառված է չորս թիմ:
B լիգայում հանդես կգան 22 հավաքականներ ՝ չորս ենթախմբով՝ յուրաքանչյուրում չորս թիմ, և երկու խումբ՝ երեքական թիմով։
Վեց խմբերի հաղթողները, ինչպես նաև երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն թիմերը իրավունք կստանա մասնակցելու A լիգայի մրցաշարին:
Լիգաներում որակավորման առաջին փուլի հանդիպումները նշանակված են մինչև այս տարվա դեկտեմբերի 5-ը։
Եզրափակիչը նախատեսված է Ֆինլանդիայում։

Նիոնում տեղի է ունեցել նաև Եվրոպայի Մ-19 ֆուտբոլիստուհիների առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Մեր ընտրանին ընդգրկվել է B 2 խմբում: Մրցակիցներ են Իռլանդիայի, Բուլղարիայի ու Վրաստանի հավաքականները։
A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում չորս թիմ։
B լիգայում 24 հավաքական բաժանվել է վեց խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Խմբերի հաղթողները և լավագույն երկրորդ տեղ գրաված թիմը կբարձրանա Ա լիգա՝ երկրորդ փուլին մասնակցելու համար։
Եզրափակիչը կայանալու է Հունգարիայում։