ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

10:27 - 09 Դեկ, 2021

Շվեյցարիայում , ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիայի շտաբ բնակարանում տեղի ունեցան ՈՒԵՖԱ –ի առաջնությունների տարիքային  համապատասխան խմբերի վիճակահանությունները:

Մինչև 19 տարեկանների ՝ 2021 – 2022թթ. առաջնությունում, ինչպես հայտնի է , մեր երկրի հավաքականը հաջողությամբ է ավարտել որակավորման փուլի արգելքը: Հայտնի դարձան նրանց   հաջորդ փուլի մրցակիցները: Երրորդ խմբում մեր հավաքականի հետ ընդգրկված են Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի թիմերը:  

Հանդիպումները կկայանան 2022թ.  գարնանը։  

Նույն ՝  մինչև 19 տարեկանների  2022 – 2023թթ. առաջնությունում,  Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ  ընդգրկված է որակավորման փուլի 12 –րդ խմբում:  Մերոնց մրցակիցներն են Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի ընտրանիները:

Խաղերը կկայանան 2022թ. սեպտեմբերի 21-27-ը՝ Բելառուսում։

Կայացավ նաև մինչև 17 տարեկանների  2022 - 2023թթ. Եվրոպայի առաջնության  որակավորման փուլի վիճակահանությունը։ 10 –րդ խմբում ընդգրկված  Հայաստանի հավաքականը կխաղա Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի ֆուտբոլիստների հետ:

Հանդիպումները կկայանան 2022թ.:

 

 

Այլ նորություններ