
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղը:
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր «Նոան» խոշոր՝ 4:1 հաշվով պարտության մատնեց տանտերերի «Օլիմպիային»:
Երևանցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիդերլանդները ներկայացնող մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը։ Աչքի ընկավ նաև խորվաթ կիսապաշտպան Մարին Յակոլիշը։
Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 28-ին։
Մեր թիմի գլխավոր մարզիչ, խորվաթ Սանդրո Պերկովիչը խաղից հետո հետևյալն է ասել. «Շնորհավորում եմ մրցակիցներին դիտարժան և արդար խաղի համար։
Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր։ Սակայն դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում։ Մեր մոտեցումը կլինի այնպես, ինչպես այսօրվա խաղում էր»: