ՀԱՂԹԱՆԱԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

16:07 - 21 Փետ, 2024

Հայաստանի մարզասերներին վաղը հետաքրքիր բասկետբոլային երեկո է սպասվում: Աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի ծրագրով մեր թիմը փետրվարի 22 –ին Ավստրիայում կմրցի տեղի ընտրանու հետ:

ՀՀ թիմի մարտունակությունը և խաղակցվածությունը առավել  բարձրացնելու նպատակով   ընկերական խաղ կազմակերպվեց Չեխիայի  « Բռնո Բասկետ » ակումբի հետ:

Խաղն ավարտվեց մերոնց հաղթանակով ՝ 99 : 93:

Այլ նորություններ