Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում

14:10 - 30 Հոկ, 2015

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2016 թվականի B դիվիզիոնի առաջնությանը: Վերջին անգամ հայ պատանիները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում հանդես են եկել 2011 թվականին:

Եվրոպայի մինչև 16 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 12-ից 20-ը: Մրցավայրի անունը եւ մասնակից երկրների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարին:

Բասկետբոլի B դիվիզիոնի 2015 թվականի առաջնությանը մասնակցել է 24 հավաքական, իսկ հաղթող է ճանաչվել Էստոնիան:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ