ՄԵԿ ՄԵԴԱԼԱԿԻՐ

11:47 - 30 Հոկ, 2023

Տիրանայում ավարտվեց հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից գոհացնող մրցելույթներ ունեցավ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի սան, երևանցի Շանթ Խաչատրյանը / 72 կգ /: Մարզիչ Մարտին Ալիխանյանի աշակերտը  իր հաշվին գրանցեց չորս տպավորիչ հաղթանակ, կրեց մեկ պարտություն և տեղ գտավ պատվո պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:

Այլ նորություններ