ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11:07 - 15 Սեպ, 2023

Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ատրճանակավարների մրցաշարի  չորրորդ փուլն անցկացվեց Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում:

Հայաստանի առաջատար հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը իրեն վայել սառնասրտությամբ, 10մ հեռավորությունից  կատարեց դիպուկ կրակոցներ, վաստակեց 579 միավոր և երրորդ տեղով մտավ եզրափակիչ:  Վճռական պայքարում նա զարգացրեց հաջողությունը,  հավաքեց  236.6 միավոր, անհասանելի դարձավ իրեն հետապնդող երկու չինուհիների համար, գրավեց առաջին տեղը և հաղթող ճանաչվեց:  

Էլմիրային այսօր սպասում է երկրորդ մրցավեճը: Թիմակից Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ նա հանդես կգա խառը զույգերի մրցումներում: Հուսանք, որ մեր երկյակը հաջողության կհասնի:

Գավաթի փուլային խաղարկության մարաթոնում  հաջողության հասած 12 մարզուհիների միջև վերջնական պայքարը կանցկացվի նոյեմբերին և կորոշվի աշխարհի  գավաթակիրը:

Չկասկածենք երևանցի մարզուհու ունակություններին, ով առայժմ Փարիզի խաղերի հայաստանցի միակ օլիմպիականն է:

 

 

Այլ նորություններ