ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՄՀՀ – Ն ՏՊԱՎՈՐԵԼ Է

16:07 - 10 Փետ, 2023

Հռոմում տեղակայված ԵՕԿ գրասենյակում կազմակերպության  գլխավոր քարտուղար  Ռաֆաելե Պանյոցին հանդիպել է Եվրոպայի ծանրամարտի  ֆեդերացիայի պատասխանատուների հետ:

EWF-ի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և գլխավոր քարտուղար դոկտոր Միլան Միխայլովիչը  առաջարկել են հետագա համագործակցության ծրագրեր:  

Քննարկվել են մարզաձևի ընդգրկման հնարավորության հարցերը  Եվրոպական խաղերում, Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոներում և Եվրոպայի փոքր երկրների առաջնություններում:

ԵՕԿ նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցների առաջարկները  և նշել , որ դրանք պետք է ուսումնասիրել բոլոր առումներով:

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ապրիլին , Հայաստանի մայրաքաղաքում նշանակված Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներին: EWF պատվիրակները  նշել են,  որ արդեն եղել են Երևանի  մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններով ու հնարավորություններով:

Հարկ է նշել, որ ծանրամարտի Եվրոպայի  առաջնությունը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա  ապրիլի 15-23-ը: Մրցաշարում կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ:

 

 

Այլ նորություններ