ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

12:07 - 08 Օգո, 2023

Կայացել են Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները. ԲԿՄԱ - «Նոա»՝ 1:0 ,«Վան» - «Շիրակ»՝ 1:0, «Փյունիկ» - «Արարատ»՝ 1:1, «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1:4 և «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1:

Առաջնության  մրցաշարային աղյուսակը վեց միավորով գլխավորում է «Ուրարտուն»: Չորս միավոր ունի  «Փյունիկը»: Երեքական միավորով հաջորդում են ԲԿՄԱ-ն , «Նոան», «Վանը» , «Ալաշկերտը», «Շիրակը»,  «Արարատ-Արմենիան»:  «Արարատը» վաստակել է մեկ, իսկ  «Վեստ Արմենիան»  միավոր չունի:

Առաջնության երրորդ տուրը  կմեկնարկի օգոստոսի 11 –ին:

Այլ նորություններ