Ռ. ԷՄՄԻՅԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՍԱՍԱՆ

11:17 - 11 Օգո, 2025

Անցել է 38 տարի,  իսկ գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդը / 8 մ. 86 սմ. / դեռևս մնում է անսասան: Նվաճումը գահընկեց անել չեն կարողանում նաև ռեկորդակրի սահմանած մրցանակները վիճարկող միջազգային   ավանդական  մրցաշարերի մասնակիցները:

Հերթական ստուգատեսն անցկացվեց Արտաշատում՝ օգոստոսի 9- ին:

Ցատկուղի ելան տասը երկրների 14 մարզիկ – մարզուհիներ /ութ տղամարդ , վեց կին/:

Առաջին եռյակներում տեղ գտան հետևյալ մարզիկները. տղամարդիկ ՝ Ժյուլ Պոներին / Ֆրանսիա ՝ 8մ. 03սմ./, Մայաու Ռայհաուն / Հաիթի ՝ 8մ. 01սմ. /,  Գոռ Հովակիմյանը / Հայաստան ՝ 7մ. 66 սմ. /: Կանայք ՝ Պաիդիոու Քրիստոնիմֆի / Կիպրոս ՝ 6մ. 20 սմ. /, Պոիրազիդի Նիկոլիա / Հունաստան՝ 6մ. 12 սմ. / և Անաստասիա  Ռիպակովա / Ղազախստան ՝ 6մ. 06 սմ. /:

Հայաստանից լավագույնը չորրորդ տեղը զբաղեցրած կապանցի Յանա Սարգսյանն էր ՝ 6մ. 01 սմ.:

 

Այլ նորություններ