ՀԲՖ –Ն ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

14:57 - 30 Հուն, 2023

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան  / ՀԲՖ / հայտ է ներկայացրել  մասնակցելու  աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին։

Նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա  առաջիկա օգոստոսի 8-ին՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Նախընտրական փուլը կմեկնարկի 2024 –ի փետրվարին։

Ներկայացնենք  առաջին փուլի խաղերի ժամանակացույցը․

2024 թ․ փետրվարի 19-ից 27-ը
2024 թ․ նոյեմբերի 18-ից 26-ը
2025 թ․ փետրվարի 17-ից 25-ը։

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025 թ․ հունիսին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

Այլ նորություններ