ՍՈՒՍԵՐԱԿԻՐՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

10:59 - 05 Հոկ, 2020

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան / FIE /  հայտարարել է  նոր մրցաշրջանի ծրագրերի մասին։

Մեծահասակների  մրցաշարերը տեղի կունենան 2021թ.  հունվարի 16-ից մայիսի 21-ը: Շարքը ներառելու է աշխարհի գավաթի խաղարկության  փուլերը, օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերը: Մրցավայրերը հայտնի կդառնան ավելի ուշ: 

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրական համագումարը նախատեսված էր Մոսկվայում,  2020թ. նոյեմբերի 28-ին:  Համաճարակի պատճառով միջոցառումը հետաձգվել է և կանցկացվի  2021-ի նոյեմբերին։

2008 թվականից մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի նախագահն է Ալիշեր Ուսմանովը։

Այլ նորություններ