ՕԳՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

15:27 - 05 Մայ, 2023

<< Փարիզ-2024 >>  ամառային  օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վեց շաբաթվա ընթացքում  ավելի քան 300,000 հայտ է ստացել  կամավորական դառնալ ցանկացողներից։ 

Այժմ  կազմակերպիչները պետք է ընտրեն  ընդամենը 45000 կամավորականների: 30000-ը կօգնեն օլիմպիական, իսկ 15000-ը՝ պարալիմպիկի  խաղերի ժամանակ: 

Թեկնածուների 55%-ը կանայք են, դիմորդների մոտ մեկ երրորդը 25 տարեկանից ցածր է։ Նրանց թվում կան նաև այնպիսիք,  ովքեր մասնակցել են Ֆրանսիայում  1992թ.  Ալբերվիլում կայացած  ձմեռային օլիմպիական  խաղերի կազմակերպական աշխատանքներին։ 

Ընտրությանը մասնակցելու համար գրանցվածներից ավելի քան 3000-ը հաշմանդամներ  են։ Ամեն երկրորդ թեկնածուն նշում է, որ  շատ  կցանկանար օգնել օլիմպիական խաղերի աշխատանքներին:

Այլ նորություններ