ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ

11:57 - 03 Ապր, 2023

Թուրքիայի Անթալիա քաղաքում,  ձյուդոյի « Մեծ սաղավարտ » անվանումով  միջազգային հերթական մրցաշարում, Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը  մեկնարկային գոտեմարտում պարտվել  է ղազախ Դարխան Կոյբագարին և դուրս մնացել պայքարից:

Մրցումներին  ներկայացել էին  83 երկրների 600 մարզիկներ:

Առջևում աշխարհի առաջնությունն է,  որը կկայանա Դոհայում ՝  մայիսի 7-14-ը:

 

 

Այլ նորություններ