ՁՄԵՌԱՅԻՆԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

11:57 - 06 Մար, 2023

Վրաստանի Բորժոմի և  Բակուրիանի քաղաքներում 2025թ. կանցկացվի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17 –րդ փառատոնը / EYOF /: Այդ առթիվ  ԵՕԿ  նախագահ Սպիրոս Կապրալոսը և ստուգատեսը համակարգող հանձնաժողովի նախագահ Ֆլորին Միսկան Թբիլիսիում համապատասխան պայմանագիր են ստորագրել:

Վրաստանը կդառնա եվրոպական յոթերորդ երկիրը, որը  կհյուրընկալի ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային խաղերը / 2015թ.  Թբիլիսիում անցկացվել է ամառային փառատոնը /:

Նախագահ Կապրալոսն ասել է, որ ամառային և ձմեռային EYOF-ները համախմբում են աշխարհամասի 14-18 տարեկան լավագույն մարզիկներին, որոնցից շատերը գրոհում են նաև օլիմպիական բարձունքներ:

 

Այլ նորություններ