ԵՐՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

12:27 - 08 Հուն, 2026

Բաթումիում ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը։

11 հնարավորից  ինը միավոր վաստակեց և  չեմպիոնի կոչումը նվաճեց տասնհինգամյա ուկրաինուհի Անաստասիա Հնատիշինը: Դա առաջնությունում սենսացիա էր, քանզի մեկնարկից առաջ այդ շամատիստուհին մասնակիցների շարքում ուներ ընդամենը 76-րդ վարկանիշը։ Նրանից կես միավորով հետ մնացին Սաբրինա Վեգա Գուտիերեսը (Իսպանիա), Օլգա Բադելկոն (Ավստրիա) և Նուրգուլ Սալիմովան (Բուլղարիա):

Հայաստանի 16 պատվիրակները անմասն մնացին խաղարկված մեդալներից  և   չնվաճեցին նաև  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության  մասնակցության ուղեգիր:  

Մեր երկրի  ներկայացուցիչներից երրորդ տասնյակում տեղ ունեցան միայն Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը, որոնք  յոթական միավորով  մրցաշարային աղյուսակում զբաղեցրին համապատասխանաբար 23-րդ և 27-րդ տեղերը:

 

Այլ նորություններ