ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿԻՆ

15:57 - 10 Փետ, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն  հայտարարել է 2024թ. Հարավային Կորեայի Կանվոնդո քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի  մեդալների  ձևավորման մրցույթի մասին: 

Աշխարհի լավագույն ստեղծագործողները հնարավորություն կունենան դառնալու օլիմպիական պատմության մի մասը:  

Աշխատանքները պետք է  ներկայացնել մինչև 2023թ.  մարտի 8-ը: Հաղթողը հայտնի կդառնա մարտի վերջին։ Հանձնաժողովը կընտրի երեք լավագույն ստեղծագործությունները:

Հաղթողը կստանա պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր՝  երկու հոգու  համար, հնարավորություն կունենա մասնակցել  բացման արարողությանը, մարզական  միջոցառումներին և այլն:

Մրցանակներ են սահմանված նաև  երկրորդ և երրորդ տեղերի համար: 

Հավելենք, որ  մարզահանդեսը կանցկացվի հունվարի 19-ից փետրվարի 1-ը։

Այլ նորություններ