ԴԱՐՁԱՎ ՉՈՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

12:37 - 27 Հուն, 2023

Իտալիայում ավարտվող ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի ծրագրում ընդգրկված մենասահորդների մրցաշարը երեկ  ավարտվեց: Իր երկօրյա ելույթներին գոհացնող վերջակետ դրեց Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը: Նա, ինչպես նախօրյակին կատարած կարճ ծրագրում, վստահություն դրսևորեց նաև ազատ մրցաձևում և ընդհանուր հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, որը նույնպես մրցանակային է համարվում:

Փառատոնի  հաղթող ճանաչվեց իսրայելցի Նիկիտա Շեյպոն:

 

 

 

Այլ նորություններ