ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ

10:37 - 13 Փետ, 2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի պատվիրակներից այսօր ծանրահարթակ կելնեն կանանց թիմի անդամներ Ալեքսանդրա Գրգորյանը և Իզաբելա Յայլյանը / երկուսն էլ 55 կգ /:  Նրանց մրցահերթը նշանակված է ժամը 19.00 –ին:

Ներկայացնում ենք մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը.

14․02 (ժ․ 22։00)՝ Գոռ Սահակյան (67 կգ), 16․02 (ժ․ 22։00)՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), 17․02 (ժ․ 19։00)՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ), 18․02 (ժ․ 19։00)՝ Լիանա Գյուրջյան (81 կգ), 18․02 (ժ․ 22։00)՝ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ), 19․02 (ժ․ 16։00)՝ Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (102 կգ), 19․02 (ժ․ 19։00)՝ Պետրոս Պետրոսյան (109 կգ), 19.02 (ժ․ 22։00)՝ Տաթեւ Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ), 20․02 (ժ․ 18։00)՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

 

Այլ նորություններ