Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն

12:30 - 08 Հուն, 2019

Վարազդատ Լալայանը հռչակվել է Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 419 կգ (192+227) եւ 1 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Դավուդիին:

Աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը հանդես է եկել նաեւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արփինե Դալալյանը (+87 կգ), որը գրավել է չորրորդ տեղը:

Երկամարտում հայ մարզուհին ցուցադրել է 241 կգ (101+140): Հրում վարժությունում Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարեն Ավագյանը (89 կգ) գրավել էր չորրորդ տեղը, իսկ Արմեն Գրիգորյանը (73 կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) հայտնվել էին 6-րդ տեղում:

Այլ նորություններ