Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 16 –ին Կոսովոյում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի ընտրանու հետ:
Մեր թիմը, գլխավոր մարզչի պաշտոնակատար, ՀՀ հավաքականի երկարամյա դարպասապահ, հայ մարզասերի հարգանքը վայելող Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ հուսալի խաղ ցուցադրեց: Մինչև հանդիպման ավելացրած ժամանակը հայ ֆուտբոլիստները տանտերերին հաղթում էին 2 : 1 հաշվով: Եվ միայն վերջնամասում հյուընկալողներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը և խուսափել պարտությունից / 2 : 2 /:
Գոհացրեց հատկապես այն, որ Բերեզովսկին ասպարեզ հանեց երիտասարդ, թարմ ուժերի, որոնք մասնավորապես առաջին խաղակեսում լավ տպավորություն թողեցին: Ուրախացրեց նաև մարզչի կատարած փոխարինումները, որոնց արդյունքում խփվեց երկրորդ գոլը:
Հետխաղյա ասուլիսում իրեն հատուկ` անկեղծ մեկնաբանությամբ հանդես եկավ գլխավոր պաշտոնակատարը:
Մենք էլ անկեղծ լինենք ու հակիրճ ներկայացնենք մեր տպավորությունը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարծես մեր թիմը բավարարվել էր հաղթական միակ գոլով ու փորձում էր իր ունակությունները դրսևորել պաշտպանական խաղով: Բայց, երբ դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը, ակամա հիշեցինք հնուց եկած այն խոսքը, ըստ որի, ֆուտբոլում լավագույն պաշտպանությունը հարձակումն է: