« ՓՅՈՒՆԻԿԸ » ԴՈՒՐՍ ՄՆԱՑ

10:47 - 04 Նոյ, 2022

Հայաստանի ֆուտբոլի  15 –ակի չեմպիոն «Փյունիկը» չհաղթահարեց  Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի արգելքն ու դուրս մնաց պայքարից։

Վերջին՝ 6-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում  մեր թիմն ընդունեց Շվեյցարիայի «Բազելին» և պարտվեց 1 : 2 հաշվով:

«Սլովանը» և «Բազելը» 11-ական միավորով բաժանեցին  առաջին և երկրորդ տեղերն ու մտան լիգայի  փլեյ-օֆֆ փուլ:

 «Փյունիկը» վեց  միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը , իսկ  «Ժալգիրիսը»՝   չորս միավորով  եզրափակեց  քառյակը:

Այլ նորություններ