ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ՀԻՆԳ ՇԱԽՄԱՏԻՍՏ

11:17 - 01 Նոյ, 2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է ամենամսյա  վարկանիշային աղյուսակը: 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Գաբրիել Սարգսյանն է: Նա 2699 միավորով 41 –րդ հորիզոնականում է: Աղյուսակում 58 –րդ  տեղն է զբաղեցնում  Հայկ Մարտիրոսյանը՝  2682 միավոր:

Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2859):

Կանանց դասակարգման սանդղակում մեր երկրից ընդգրկված է երեք շախմատիստուհի: Էլինա Դանիելյանը  39-րդն է  (2426), Աննա Սարգսյանը 68-րդն է (2384), Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը (2380):

Առաջինը չինուհի  Հոու Յուֆանն է (2638):  

 

Այլ նորություններ