Բասկետբոլի Ա Լիգա. «Արթիկը» եւ ՖԻՄԱ-ն առաջին հաղթանակն են տարել

11:16 - 30 Հոկ, 2017

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Ա լիգայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:

«Արթիկը»  տարել է առաջին հաղթանակը՝ սեփական հարկի տակ 87-69 հաշվով առավելության հասնելով «Գրանդ Սպորտի» նկատմամբ: «Արցախը» տնային խաղում 82-63 հաշվով հաղթել է «Ինժեներին»:

Տուրի վերջին խաղում ՖԻՄԱ-ն լարված պայքարում 76-75 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: 

Այլ նորություններ