ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ԴԱԴԱՐ

11:07 - 06 Հոկ, 2023

Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11 –րդ փուլը: Արձանագրվել են հետևյալ  արդյունքները. «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:2,   «Շիրակ» - «Վան»՝ 2:0, «Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա»՝ 2:0, «Արարատ» - «Փյունիկ»՝ 0:5 , «Նոա» - ԲԿՄԱ՝ 3:0:

Առաջին քառյակում են   - «Փյունիկը»՝ 29 միավոր,  «Ուրարտուն»՝ 23 և 22 –ական միավորով` «Արարատ-Արմենիան»  ու «Ալաշկերտը» :

Առաջնությունում երկշաբաթյա դադար է հայտարարված:

12 –րդ փուլի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 19 – 21 –ը:

 

 

Այլ նորություններ